Ռադիո հայ ցանց՝ ամենահայկական ռադիոկայան

Written by on 12th May 2019

«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։

Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝

  • Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
  • Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։
  • Հայ ժողովրդի պատմության կարևոր դրվագների և փաստերի, մշակութային ժառանգության և արդի մշակույթի լավագույն նմուշների ներկայացումը ռադիո լսարանին, ինչպես նաև հանրային կյանքի համար կարևոր գիտելիքների և հմտությունների լայն տարածումը։

Պատմություն

«Ռադիո Հայ» ռադիոկայանը հիմնադրվել է 1996 թ․ և Հայաստանի Հանրապետության լսարանին ներկայացվել է իր բացառապես հայկական երաժշտության բովանդակությամբ։ Արդեն 20 տարուց ավել հետևողականորեն ու անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական ու տեղեկատվական նյութեր։ Սկզբնական փուլում ռադիոկայանը հեռարձակվում էր միայն Երևանում 104.1 հաճախականությամբ, սակայն խմբագրության հիմնադրման առաջին օրվանից նրա գլխավոր նպատակն էր հեռարձակվել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։

Հնարավոր հաճախականությունների որոնման և պատկան մարմինների հետ երկարատև բանակցությունների, ինչպես նաև բարձրակարգ հեռարձակող սարքավորման և բացառապես ազգային բովանդակության շնորհիվ՝ 2005 թ․ մեր խմբագրությունը մասնակցեց ռադիոհեռարձկման արտոնագրման մրցույթին և ստացավ իրավունք հեռարձակվելու ևս 20 բնակավայրում՝

Ք․ Երևան, ք․ Սևան, ք․ Գյումրի, ք․ Վանաձոր, ք․ Սիսիան, ք․ Մեղրի, ք․ Կապան, ք․ Գորիս, ք․ Ջերմուկ, ք․ Եղեգնաձոր, ք․ Ստեփանավան, ք․ Աշտարակ, ք․ Սպիտակ, ք․ Հրազդան, ք․ Գավառ, ք․ Դիլիջան, ք․ Իջևան, ք․ Նոյեմբերյան, ք․ Արտաշատ, ք․ Արմավիր, ք․ Էջմիածին։

Նշված բնակավայրերում բնակվում է շուրջ 1 650 000 մարդ, ինչը կազմում է Հայաստանի բնակչության շուրջ 57 տոկոսը։

«Ռադիո Հայ» ռադիոհեռարձակման ցանցի ձևավորման համար կարևոր նախապայմաններ էին դիտարկվում հետևյալ հանգամանքները․

  • Լսարանի հետաքրքրությունը հայկական երաժշտության և հայ մշակույթի նկատմամբ,
  • Մարզերում ռադիո եթերի բացակայությունը կամ թերի ներկայացվածությունը,
  • Երևանի և մարզերի միջև գոյություն ունեցող տեղեկատվական և մշակութային դաշտի անջրպետը, և միասնական  տեղեկատվական ու մշակութային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը։

2010 թ․ «Ռադիո Հայ» ընկերությունը մասնակցեց Արցախում հեռարձակվելու արտոնագրման համար մրցույթին և, հաղթելով, այժմ հասանելի է գրեթե ողջ Արցախում 105.5 հաճախականությամբ։ Ներկայումս ռադիոկայանի հեռարձակման տարածքը ծածկում է Հայաստանի և Արցախի ռադիոլսարանի մեծ մասը։

Ներկայումս «Ռադիո Հայ» խմբագրության եթերացանկի հիմքում են նորությունների թողարկումները, տեղեկատվական և վերլուծական հաղորդումները, ինչպես նաև թեմատիկ ծրագրեր մշակույթի, պատմության, Հայաստանի սոցիալական և հանրային կյանքի վերաբերյալ, քննարկումների տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ գյուղատնտեսության, հարկային և վարկային և այլն, և իհարկե՝ ռադիոկայանի եթերի կորիզը կազմող բարձրորակ ազգային երաժշտությունը։ 20 տարվա հեռարձակման ընթացքում հավաքվել է ավելի քան 12 000 կատարում, եթեր  է տրամադրվել և ճանաչվելու հնարավորություն է տրվել ավելի քան 500 հայկական կատարողի։ Այս տարիների ընթացքում մեր հյուրերն են եղել մշակույթի, գիտության, քաղաքականության ոլորտներում աչքի ընկնող բազմաթիվ մարդիկ, ինչպես նաև սփյուռքի, Հայաստանի գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շնորհակալություն, որ ընտրել եք ամենահայկական ռադիոկայանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST