Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը

Written by on 22nd October 2021

Հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Իր խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի ստեղծագործական կյանքը խիստ բազմազան է։ Նա համատեղում է մենակատարի, կամերային երաժշտի, մանկավարժի, գրողի, հաղորդավարի կարիերաները։

Նա ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում:

Սթիվեն Իսերլիսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմական կատարողական ոճի նկատմամբ՝ աշխատելով պատմական ժամանակաշրջանների երաժշտական գործիքներով նվագող բազմաթիվ նվագախմբերի հետ։ Երաժշտի երկացանկը ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Իսերլիսը ստեղծագործում է նաև երեխաների համար: Նրա մանկական գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726թ. պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակը, որը նրան տրամադրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի կողմից։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background