Փելեշյանի առանձնահատուկ ծննդյան օրը Փարիզում

Written by on 14th February 2022

Փարիզում՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Այսպիսով, «Բնություն» ֆիլմի թանգարանային և փառատոնային ցուցադրություններին կավելանան նաև կինոթատրոնային դիտումները։ Հայտնում է Կինոաշխարհը։

Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից։

Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background