Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոն

Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (խոսք՝ Աշոտ Գրաշու‚ էպիգրաֆներ՝ Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի‚ մենակատարներ՝ Բերճ Քարազյան՝ տենոր‚ Հովսեփ Նշանյան՝ բարիտոն‚ Սամվել Թոփալյան՝ ասմունքող) և […]

Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background