Գյումրի

2 միլիոն եվրո գումարի չափով ներդրումային դրամաշնորհ E5P հիմնադրամից, որտեղ ԵՄ-ն ամենախոշոր ներդրողն է Դրամաշնորհն օժանդակում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի վերականգնմանը Փողոցների լուսավորության արդիականացումը ՎԶԵԲ-ի՝ Գյումրիի քաղաքային ճանապարհներ ծրագրում 22 միլիոն եվրո գումարի չափով ներդրման մաս է կազմում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ՀՀ ֆինանսների նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են 2 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ աջակցելու ՎԶԵԲ-ի ընթացիկ ներդրումներին, որոնց նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացումն է։ […]

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումով. բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝  Անի Խաչիկյան: Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի […]

Գյումրեցիների պես «քաղցրալեզու» և ակտիվ ֆանտանները լռեցին աղետալի 1988-ից հետո: Դրանից ընդամենը 4 տարի առաջ շահագործման հանձնված «Դրուժբա» շատրվանի տարածքը ժամանակին քաղաքի ամենասիրված հատվածն էր, այսօր, սակայն, ամենաանմխիթարը: ՀՀ քաղաքացու օրը՝ «Արթուր Թարխանյան» հիմնադրամի և Ռադիո Հայ ռադիոկայանի նախաձեռնությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ու Պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ, […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background