Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]

Իվետա Մուկուչյանը չի դադարում մեզ հիացնել իր թեժ տեսահոլովակների շարքով։ «Տուր պատճառ» երգի տեսահոլովակի դիտումները ցույց են տալիս, որ այն ընդունվել ու սիրվել է լսարանի կողմից։ Տեսահոլովակն այս պահին արդեն ունի մոտ 30 000 դիտում, և սա այն դեպքում երբ չի լրացել նույնիսկ տեսահոլովակի տեղադրման 24 ժամը։ Խոսքերի, երաժշտության հեղինակը Նիգ Եգիբյանն է <3

«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։ Fox26 News-ը գրում է, ֆիլմի ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում սեպտեմբերի 19-ին: Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են Հայաստանում և Արցախում կարիքավորներին: «45 օր. պայքար […]

ՆԵՄՐԱ հայկական ռոք խումբը լսարանի դատին է ներկայացրել հերթական գեղեցիկ տեսահոլովակը՝ “Daisy”-ն։ Այն մեկ օրվա դիտումների քանակով գերազանցել է խմբի նախորդ բոլոր տեսահոլովակներին: “Daisy”-ն՝ ինչպես մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ խոստացել էր խմբի վոկալիստ Վանը, նկարահանվել է Գյումրիում, «Հայուհի» թանգարանում: Ուզում ենք տեղեկացնել, որ այս տարածքում, 1967թ․-ին իրականացվել են «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումները, […]

Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։ Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։ Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ […]

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ». այսպես է ներկայացնում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival)։ Ընդամենը օրեր առաջ կազմակերպիչները ուրախությամբ հայտարարեցին, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ New York Film Festival այս տարի կազմակերպվում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրահայտ Լինկոլն կենտրոնում […]

54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l’image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) «Visa d’Or» մրցանակի, որն այսօր հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։ Ագուջյանը ներկայացրել էր արցախյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։ […]

Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ 2019 թվականին կատարել […]

Օգոստոսի 18-ին karabakhrecords կայքը տարածել է արբանյակային լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները։ Այս մասին գրում է monumentwatch.org կայքը՝ նշելով, որ դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background