Blog one column

Մայիսի 21-ին Արցախի Մարտակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողները հայտնում են, որ այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան: Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն) առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, […]

Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը ներկայացրել է «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը: Խոսքի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Գևորգ Մանասյանը: Կատարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ ԳԱԿ թանգարանում մայիսի 15-ին` ժամը 19:00-ին, կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից: «Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։ Ցուցահանդեսին 59 աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի […]

Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով: Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը Ծինանդալի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում: ««Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգո Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից», – նշում են կազմակերպիչները: Ցուցահանդեսի […]

«ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից  23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը՝ Գագիկ Բաբայանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ […]

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա ծննդյան 2-րդ տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Քարդաշյանը որդուն անվանել է «փոքրիկ ցուլ»` նկատի ունենալով տղայի կենդանակերպի նշանը: «Իմ փոքրիկ «ցուլ» Փսալմը։ Նա այսօր Մայրերի օրվա տոնին 2 տարեկան […]

1895․ սա մարդկության պատմության ամենակարևոր թվականներից մեկն է։ Հենց այս թվականին առաջին անգամ՝ 1,5 կմ հեռավորության վրա հաղորդվեցին ռադիոազդանշաններ, այն իրականացվեց իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնիի կողմից։ Նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրեց իր հնարած ռադիոընդունիչը։ Այսօր Ռադիոյի օրն է։ Հաշվի առնելով ռադիոյի կարևոր դերը մշակույթի, քաղաքականության և առհասարակ մարդկանց կյանքում, […]

Մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գոռ Ղազարյանի՝ «Գարեգին Նժդեհ. Իմ պատասխանը» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացվում են հայ պետական-ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գ․ Նժդեհի կյանքի ու գործունեության մասին ոչ այնքան հանրահայտ նյութեր և հատկապես նրա ոչ նյութական ժառանգությունը։ Գոռ Ղազարյանը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Հեղինակել է «Ցեղաշունչ քանդակագործը․ Կառլեն Նուրիջանյան» ֆիլմը, որի […]

Օրերս «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»-ում տեղի է ունեցել կոլեգիալ փորձաքննություն Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության շուրջ։ Աշխատանքը ներկայացվելու է Պետական Տրետյակովյան պատկերասրահում կայանալիք հեղինակային հոբելյանական ցուցահանդեսին: Հայտնում են փորձագիտական կենտրոնից։ Թանգարանային այս նմուշն ունի նախապատմություն. 1995 թվականին գողացվել էր ռուս ականավոր գեղանկարչի վերոհիշյալ՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը, և […]

«Պատերազմ և խաղաղություն ռուսական արվեստում» ցուցահանդեսը եվրոպացի այցելուներին կներկայացնի գեղանկարչության, քանդակագործության և դեկորատիվ – կիրառական արվեստի 180 աշխատանք։ Ռուսական պետական ​​թանգարանը Մալագայի իր մասնաճյուղում բացել է երեք նոր ցուցահանդես, որոնք նվիրված են ծովային նկարիչներին, Լև Տոլստոյի ստեղծագործական գործունեությանը և ռուսական արվեստում պատերազմի և խաղաղության թեմային: Թանգարանի ղեկավարները նոր ցուցահանդեսների մասին խոսել են ուրբաթ ՏԱՍՍ-ում կայացած […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background