Վահան Տերյանի տուն-թանգարանը կվերանորոգվի
Written by Ռադիո Հայ on 23rd March 2019
Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Ինչպես հայտնում է Jnews-ը՝ Սակրեբուլոյի նախագահը նշում է, որ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, իրենք հնարավոր ամեն բան կանեն թերությունները վերացնելու ուղղությամբ:
«Բոլորը կողքից գրում են, որ վերանորոգում են անում, ես չգիտեմ իրենք ինչ են անում, բայց դա պատմամշակութային արժեք է, և ամեն մարդ իրավունք չունի գնա ու վերանորոգում իրականացնի: Այնտեղ փոքր փլված հատված կա գոմում, վերևը մի երկու փայտ է փտել: Անցած տարի մենք դիմեցինք Մշակույթի պահպանության գործակալությանը, որ թույլատրեն մեզ վերանորոգում իրականացնելու համար»,- ասաց Սումբատ Կյուրեղյանը:
Մարտի 21-ին Սակրեբուլոն 10 000 լարի է հատկացրել Վահան Տերյանի հայրական տան վերանորոգման աշխատանքների համար:
«Մի երկու քառակուսի բան է, թե չէ այդպես, որ ծայրահեղության մեջ են մարդիկ, փլված է, տեր լինող չկա, սուտ բան է: Այսինքն, մենք մեր գործն արել ենք, երբ Մշակույթի պահպանության գործակալությունից թույլատվություն ստացանք, նոր բյուջեով գումար հատկացրինք, թե չէ իմաստ չուներ: Երեկ Սակրեբուլոն հաստատեց գումարի չափը: Պետությունն իրավացի է, պետք է այնպես անել որ մշակութային տեսքը չաղավաղվի», – ասաց Սումբատ Կյուրեղյանը:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։