Տեսադարան

Թերևս այս երգի վերնագիրը կարդալիս մեզանից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ այն կատարում է Որդան Կարմիր ռոք խումբը․ նրանք միշտ երգել ու ստեղծել են սթափության կոչեր անող, այլ կերպ ասած՝ մարտական երգեր։ Ինչպես ասել էին Երգազրույցում՝ «ժամանակն է մի փոքր նորություն ու հանգիստ նոտաներ մտցնել սեփական ռեպերտուարում»։ Ռոմանտիկ այս ստեղծագործությունը տարբերվում է ոչ […]

Արամը շարունակում է իր ռետրո-հաղթարշավը՝ մեծ ներդրում ունենալով հայկական ակումբների պարային թրեքերի ավելացմամբ։ «Ալաբալանիցա» երգն ու տեսահոլովակն, ամբողջությամբ փոխանցում են 90-ականների մթնոլորտը, որն այդքան էլ հին չի թվում կամ մեր իրականությունից հեռու․ ետ են վերադարձել այդ ժամանակների նորաձևությունն ու տրամադրությունները։ Նվազագույն դեկորացիաներով տաղավարներում նկարահանված այս տեսահոլովակի գլխավոր տարրը նեոնային լույսերն են, որոնք «հետապնդում» են բոլոր […]

Սիրուշոյի «Արմատ» ալբոմի խրոխտ վիճակներից հետո մի քիչ անհասկանալի էին դարձել երգչուհու նկատմամբ սպասումները։ Երեկ նրա ներկայացրած «Tighrope Walking» կատարումը համեմատած վերոնշյալ ժողովածուի երգերին շատ անձնական ու ռոմանտիկ է, չնայած՝ էլի կան հայկական տարրերն ու Սիրուշոյի ձայնի հետ մշտապես ուղեկցվող խաղիկները։ «Լարախաղացություն», այսպես է թարգմանվում երգի վերնագիրը։ Այն սիրո ռիսկայնության ու փոփոխականության մասին է։ Երգչուհին պատմում […]

«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։ Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել […]

«Եվրատեսիլ» ասելիս բոլորս ոգևորովում ենք, ուրախանում ու անհանգստանում՝ արդյո՞ք լավ երգ կունենանք, տեսահոլովակը հետաքրքիր կլինի՞․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ ուզում ենք լինի կատարյալ։ Հաջողվե՞ց Սրբուկին ու նրա թիմին հասնել այդ կատարելությանը։ Մենք ասում ենք՝ ԱՅՈ։ Ինչպես և խոստացել էին, «Walking Out» երգն ու տեսահոլովակը թողարկվեցին այսօր՝ մարտի 10-ին ժամը 21:45-ին։ Մարտական տրամադրվածությամբ այս երգը բոլորիս […]

Թառահար Միքայել Ոսկանյանն իր ընկերների հետ թողարկել է «Անքնության պարը» (The Dance Of Insomnia) նոր կատարումը, որը ձայնագրվել է «Հովեր» երգչախմբի հետ համատեղ։ Փետրվարի 21-ին լույս տեսած այս ստեղծագործության կոմպոզիտորը հենց ինքը՝ Միքայելն է։ Այն տեղ կգտնի կոլեկտիվի «Nightology» սպասվող ալբոմում։ Ժամանակակից էսթետիկայի չափանիշները նույնիսկ գերազանցող այս տեղահոլովակի ռեժիսորները Նելլի Օսիպյանն ու Լուսին Արցախինն են, […]

2018 թվականին հայ երաժշտասերների մեծ ուշադրությանն ու սիրուն արժանացած PROJECT LA խումբը ապացուցում է իր աշխատասիրությունը․ կարելի է ասել ամեն ամիս նրանք երկու հոլովակ են թողարկում, ինչը շա՜տ ողջունելի է։ Պահպանելով ավանդույթները՝ նրանք շարունակում են հայտնի բանաստեղծությունները երգերի վերածել։ Այս գործում նրանց օգնել է Պարույր Սևակի հիմք հանդիսացող «Աhա նորից գիշեր» բանաստեղծությունը, նախագծի հեղինակ Լևոն […]

Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։ Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ […]

Ջրիմուռմուռ (Jrimurmur) էքսպերիմենտալ փոստ-փանկ խումբն իր «Ավերակ» երգի տեսահոլովակը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այն երգչուհի Էլվինա Մակարյանի համանուն երգի քավրն է։ Ուրբանիզացված այս հոլովակը նկարահանվել է Երևանում, իսկ ավելի կոնկրետ՝ սկզբում՝ Երևանի բուսաբանական այգում և Մաշտոցի պողոտայի մայթերում։ Չնայած գործողությունների ու տեսարանների սակավության և դեպրեսիվ տրամադրության՝ տեսահոլովակը շատ էսթետիկ է ստացվել։ Դուետի անդամներն են՝ Հոլլի […]

Նա եկավ «Եթե կարող ես»-ով, ապացուցելու, որ ինքը կարող է շատ ավելին, քան պատկերացնում էինք։ Սրբուկը բոլորիս հայտնի է հայկական «Իքս ֆակտոր» և ուկրաինական «Նախագծերից», որոնց ընթացքում ցույց տալով իր ողջ պոտենցիալը՝ դարձավ շատերիս սիրելին։ Այս տեսահոլովակից ընդամենը մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ հենց Սրբուհի Սարգսյանն է Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլին» ներկայացնելու Հայաստանը։ Նրա «Half a Goddess» […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST