Հայ պրոդյուսերի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը արժանացել է Eurimages-ի ֆինանսական աջակցությանը
Written by Ռադիո Հայ on 25th March 2021
Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ համարտադրության ֆինանսավորման համար հաստատված 24 կինոնախագծերի թվում է նաև 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծը, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:
Հիշեցնենք, որ Հայաստանը այդ հեղինակավոր կառույցին անդամակցում է 2016 թվականի հունվարից։