«Եվրատեսիլ 2021»-ը սահմանափակ թվով հանդիսատես կունենա
Written by Ռադիո Հայ on 1st April 2021
Մայիսին՝ Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստային քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը՝ COVID-19-ի պատճառով սահմանափակ թվով հանդիսատես կունենա։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է de Telegraaf թերթը:
Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև երկրպագուները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել էր համաճարակի պատճառով։ Այն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը։
Նշենք, որ Հայաստանը չի մասնակցի այս տարվա «Եվրատեսիլ»-ին։