Նազոյի նոր երգը՝ դարձյալ «Natural reverb»-ի շրջանակում
Written by Ռադիո Հայ on 6th April 2021
Դերասանուհի, երգչուհի Նազիկ Բաղդասարյանը(Nazo) թողարկել է տեսահոլովակ․ այս անգամ կրկին «Natural reverb»-ի շրջանակում։ Կենդանի կատարմամբ ներկայացված երգը կոչվում է «Յարը մարդուն յարա կուտա»։
Երաժշտական աշխարհում reverb տերմինը կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու համար։ Իսկ Natural Reverb-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։
Երգչուհին՝ Նազիկ Բաղդասարյանը (Nazo) և երաժիշտ Գարիկ Գևորգին հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն: