Առաջին հայալեզու մասնագիտական գիրքը՝ բրենդինգի ոլորտում
Written by Ռադիո Հայ on 9th April 2021
«Բրենդի կառավարում» այսպես է կոչվում Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի` բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գիրքը:
Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները:
Գրքի հեղինակը նշում է, որ բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել, մագիստրոսական աշխատանքներ ղեկավարել և արդյունքում, գաղափարը հասունացել է և դարձել ուսումնական ձեռնարկ:
Գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար, ինչպես նաև՝ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար: