«Հիշողության դրվագներ»․ բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես
Written by Ռադիո Հայ on 13th May 2021
Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով:
Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը Ծինանդալի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում:
««Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգո Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից», – նշում են կազմակերպիչները:
Ցուցահանդեսի բացման օրը ռեժիսոր Ուտա Բեքայան բեմադրել էր ներկայացում՝ Փարաջանովի ստեղծագործությունից ոգեշնչված ստեղծած հագուստներով մոդելները վերակենդանացրել են նրա նկարների հերոսներին Ծինադադալի կալվածքի պատմական պարտեզում: