Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես
Written by Ռադիո Հայ on 14th May 2021
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ ԳԱԿ թանգարանում մայիսի 15-ին` ժամը 19:00-ին, կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։ Ցուցահանդեսին 59 աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։
Ցուցադրությունը բաց կլինի երեքշաբթիից կիրակի օրերին` ժամը 11:00-19:00: Բացման արարողության ընթացքում մուտքը կլինի անվճար։