Պարույր Սևակ․ Միշտ քեզ հետ
Written by Ռադիո Հայ on 3rd June 2021
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Պարույր Սևակի տուն-թանգարանը» հայ մեծ բանաստեղծի անմահության 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնել են խոշոր և մշակութային առումով՝ բազմաշերտ միջոցառում, որ կանցկացվի Զանգակատուն համայնքում՝ Պ. Սևակի տուն-թանգարանում և այգում։
Հունիսի 17-ին այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը՝ մասնակցելով ցուցադրության բացման արարողությանը, ականատեսը լինելու թատերական բեմադրության՝ Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագների չափազանց յուրօրինակ մեկնաբանությամբ, ունկնդրելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ Պ. Սևակի տան մերձակա այգում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Միջոցառման սկիզբը`ժամը 13.00։