Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
Written by Ռադիո Հայ on 31st August 2021
Երբ փակեց աչքերը, աչքից արցունք գլորվեց: Ինքը համոզված էր, որ մահն իր դեպքում բացառություն կանի և դա իր ոչ անսխալական կյանքի վերջին սխալն էր. Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առիթով առաջարկում ենք լսել «Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» նախագծի երեք բացառիկ հաղորդումները ամերիկահայ գրողի կյանքի, գրական ժառանգության մասին, ինչպես նաև նրա անհնարին թվացող, բայց հնարավոր դարձած հռչակի ոչ հայտնի պատմություններն ու բացահայտումները։