«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը կներկայացնի Մալենան
Written by Ռադիո Հայ on 18th November 2021
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։
Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Մրցույթին մանակցելու են ներկայացուցիչներ 19 երկրներից: