Իտալացի դաշնակահարը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները
Written by Ռադիո Հայ on 3rd February 2022
Փետրվարի 6-ին Մադրիդի «Espacio Ronda»-ում տեղի կունենա «Կոմիտաս դաշնամուրային նախագիծ» համերգային երեկոն, որի ընթացքում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կկատարի Կոմիտաս Վարդապետի՝ 1906-1911թթ․ գրված ստեղծագործությունները։ Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
«Կոմիտաս դաշնամուրային նախագծի» նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել Կոմիտաս Վարդապետի բացառիկ կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը։ Առաջարկվող համերգը՝ նախնյաց և հոգևոր ճանապարհորդություն է: