Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին ամուսնու հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Written by Ռադիո Հայ on 7th April 2022
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու՝ դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովի հետ, ժամանել է Երևան։
Թելեգրամ-ալիքում նա կիսվել է Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի մանրամասներով․ «Ողջույն Երևանից. դրսում ջերմաստիճանը +20 է, այստեղ տաք է՝ բոլոր իմաստներով։ Փողոցում մարդիկ մոտենում են մեզ և ասում՝ «Բարի գալուստ Հայաստան»»,- գրել է նա։
Հեռուստահաղորդավարուհին հայտնել է նաև, որ այցելել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ․ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Այցելեցինք հուշահամալիր, որտեղ պահվում են փաստաթղթեր, լուսանկարներ և ականատեսների վկայություններ։ Շատ ենք տպավորվել, որքան կարևոր է իմանալ սեփական պատմությունը»,- ասել է Ստրիժենովան։
Հեռուստահաղորդավարը գրել է նաև, որ այժմ Ղրիմի օրեր են անցկացվում Երևանում։