Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին
Written by Ռադիո Հայ on 31st January 2023
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 21-31-ն անցկացվում է «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնը:
Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի կամերային պետական թատրոնը` «Համլետ» ներկայացմամբ:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը:
Նշենք, որ «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: