«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության դափնեկիրները
Written by Ռադիո Հայ on 28th March 2023
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: 22-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր երջանկահիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին:
Երաժշտական կատարումներով հարուստ մրցանակաբաշխությանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ) ներկայացումներում դերերի համար:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Տաթև Ղազարյանը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Բալենու այգին» (Ֆիրս):
«Երկրորդ պլանի լավագույն կինդերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակը տրվեց Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն:
«Լավագույն զգեստների նկարիչ» ճանաչվեց Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի»:
«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Արամ Աղաջանյանին, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, «Լարովի նարինջ»:
«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում հաղթեց Նարեկ Կոսմոսը, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:
«Լավագույն թատերախոսական» համարվեց Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանքը:
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեցին Անահիտ Վասիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թ-ն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․թ-ն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Նարե Մարտիրոսյանը, Վանաձորի Հ․Աբելյանի անվ․ դրամ․թ-ն, «Կույրերը»:
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց երկու բեմադրության. Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Կոշկավոր կատուն», բեմ․՝ Սամսոն Մովսեսյան և Մնջախաղի թ-ն, «Ալիսի երազում», բեմ․՝Մերի Կիրակոսյան:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծը՝ «Բովանդակություն»-ը, բեմ․՝ Գոռ Մարգարյան:
«Լավագույն կամերային ներկայացում» համարվեց Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Կեղծ նոտա», բեմ․՝Լևոն Ուզունյան:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Գոռ Մարգարյանը, «Միզերի», Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:
«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որի բեմադրող-խորեոգրաֆն Օլեգ Վինոգրադովն է:
Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:
Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Բայանդուրյանը:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար«Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Մարտին Վարդազարյանին և Կարինե Սուքիասյանին:
Ինքնատիպ թատերական հետագիծ ունենալու համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ «Գոյ» թատրոնը: