Eleven Green x Van Nemra – Colorful Hair
Written by Ռադիո Հայ on 1st June 2023
Նեմրա ալտերնատիվ ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը և Eleven Green ինդի էլեկտրո-փոփ խումբը ներկայացրել են իրենց նոր համատեղ երգը․ այն կոչվում է «Colorful Hair»։
Խոսքերի հեղինակներն են՝ Նարե Նիկոյանը և Վան Եղիազարյանը, իսկ երաժշտությանը՝ Խորեն Միքայելյանը։
«Colorful Hair» երգի պրեմիերան կայացել է նախօրեին։ Այն տեղադրված է Eleven Green խմբի յութուբյան ալիքում։
«Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Խորեն Միքայելյանը և Նարե Նիկոյանը, դեռ 2014 թվականից բազմաթիվ նախագծերում հանդես եկել են միասին։ Խմբի առաջին սինգլներն են եղել՝ «Fadein»-ը և «Timeline»-ը, որը վայելել է լսարանի մեծ սերը։
Նեմրա, հայկական ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով։