«Hayat Project» – «Նանայ Նինայ»
Written by Ռադիո Հայ on 9th June 2023
«Hayat Project»-ը թողարկել է նոր հումորային տեսահոլովակ, որը կոչվում է «Նանայ Նինայ»։ Այն արդեն հասանելի է խմբի յութուբյան ալիքում։ Ընդամենը ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է մոտ 80 հազար դիտում։ Տեսահոլովակում մասնակցություն ունի նաև Լիանա Վանոյանը։
Պրեմիերան տեղադրված է խմբի ֆեյսբուքյան էջում՝ «💣Այս ամառվա բոլոր առիթների ՀԻԹԸ❤️❤️❤️Դուք նման բան չեք տեսել❤️🔥❤️🔥❤️🔥» գրառմամբ։
«Նանայ Նինայ»-ում օգտագործվել են հատվածներ Ալեքսեյ Հեքիմյանի, Գրիգոր Հախինյանի և քաղաքային ֆոլկլոր հանդիսացող երգերից:
Դե ինչ՝ դիտեք տեսահոլովակը 🙂