Սիրուշոն նոր տեսահոլովակ է թողարկել
Written by Ռադիո Հայ on 11th September 2023
Հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոն թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Դոնիկ» երգի հիման վրա։ Երգչուհին ժողովրդական երգը ներկայացրել է փոփ ժանրում, սակայն պահպանել է ավանդականն ու հայկականը։
Նա տեսահոլովակի պրեմիերան տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել․
Ամենադժվար ժամանակներում էլ մեզ թող միավորեն երգն ու մշակույթը: Հույս ունեմ ևս մեկ անգամ հիշեցնել մեր արմատների ամրության, գեղեցկության և բոլոր ժամանակներում ակտուալ լինելու մասին:
Նշենք, որ տեսահոլովակը երեկվանից տեղադրված է Սիրուշոյի յութուբյան ալիքում և ունի 100 հազարից ավելի դիտում։