Արցախցի ռեփերը հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից
Written by Ռադիո Հայ on 20th September 2023
Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է Լյոկա անունով, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Snoop Dogg-ի համերգի ելույթից։ Նա մասնավորապես գրել է․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:
Մանրամասները կլինեն հաջորդիվ:
Նշենք, որ Snoop Dogg-ի հայաստանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը հանդես է գալու հայտարարությունով։ Հիշեցնենք, որ հայտնի ռեփերի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ Հրազդան մարզադաշտում։