Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը
Written by Ռադիո Հայ on 21st September 2023
Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը վերահրապարակել է իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի սեպտեմբերի 8-ի՝ Արցախի իրավիճակի վերաբերյալ Rolling Stone պարբերականի հոդվածը, կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը։ Նա մասնավորապես գրել է․
«Ցավոք, Արցախում/Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանության հավանականությունն այժմ ավելի է մեծացել՝ ամիսներ տեւած շրջափակումից եւ սովից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա լայնածավալ հարձակումների պատճառով: Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»։
Ավելի վաղ Քարդաշյանը Բայդենին կոչ էր արել գործողություն ձեռնարկել Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար: