Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումն անորոշ ժամանակով չեղարկվում է
Written by Ռադիո Հայ on 22nd September 2023
Հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումն անորոշ ժամանակով չեղարկվում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։ Դերասանը մասնավորապես գրել է․
«Սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 25-ին կայանալիք «Օրորոցային պատվիրան» ներկայացումը չեղարկվում է անորոշ ժամանակով։ Տոմսերի վերադարձը կարող եք իրականացնել ձեռք բերման կետերում», – գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված ավելի վաղ չեղարկվել էին նաև երգիչ Էրիկի, ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի, Լյուբով Ուսպենսկայայի համերգները և էլի շատ ժամանցային միջոցառումներ։