Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Written by Ռադիո Հայ on 10th May 2024
Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով անցավ եզրափակիչ փուլ։
Հայաստանից բացի եզրափակիչ անցան՝ Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան և Վրաստանը։
Մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։