Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Բուենոս Այրեսի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի
Written by Ռադիո Հայ on 8th October 2024
Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն լայնամետրաժ ֆիլմ» մրցանակին «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում, ինչը փառատոնի գլխավոր մրցանակն է: Հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։
Ֆիլմը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմի և որպես դրա հետևանք ծավալված մարդկային ողբերգության մի պատմություն:
Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպան Հովհաննես Վիրաբյանը: