Յիհլավայի միջազգային փառատոնին «1489» ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Written by on 28th October 2024

Հոկտեմբերի 27-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։ Հայտնում է «Օրեր»-ը։

Չնայած առավոտյան ժամին, 400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի ուղարկած հատուկ ուղերձը, որով Շողակաթը խնդրել էր նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Դահլիճը ոտնկայս հարգել էր, ինչին հետեւել էր ֆիլմի ցուցադրությունը։

Այս ամիս ֆիլմը շարունակել է կինոփառատոնային կյանքը նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թայվանում, Շվեյցարիայում, Չինաստանում։

Մեկ շաբաթ առաջ «1489»-ը Լոս Անջելեսի հայտնի DOC LA կինոփառատոնում արժանացել էր Լավագույն վավերագրություն մրցանակին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background