ՊՐԵՄԻԵՐԱ || Սյուզի Սիրակ | Կիսալուսին ||
Written by Ռադիո Հայ on 24th December 2024
Հայ երգչուհի և երգահան Սյուզի Սիրակը ներկայացրել է իր նոր երգը՝ «Կիսալուսին», որն ընդգրկված է նրա «Moonborn» ալբոմում, երկրորդ թրեքն է։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Սյուզի Սիրակն է։
Նշենք, որ «Moonborn»-ը Սյուզի Սիրակի առաջին ստուդիական ալբոմն է։ Այն ընդգրկում է 8 օրիգինալ երգ։ «Moonborn»-ի երաժշտական արտադրությունը Սյուզիի և երաժիշտ Արեգ Սուքիասյանի համատեղ աշխատանք է։ Արեգ Սուքիասյանը նաև երգերի գործիքավորողն է: