Կկայանա «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի երևանյան պրեմիերան

Written by on 9th January 2025

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Հունվարի 9-ից Ֆիլմը մեծ էկրաններին կցուցադրվի Երևանի տարբեր կինոթատրոններում։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։

Հիմնադրամից հիշեցնում են նաև, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակում, որի շնորհիվ հայկական կինոն ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Վենետիկ:

Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրության այս ֆիլմում նկարահանվել են այնպիսի մեծանուն դեմքեր ինչպիսիք են՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա, ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է: Այն ցուցադրվել է տարբեր կինոփառատոներում՝ Film Fest Gent, Belgrade Auteur’s Film Festival, Mar del Plata International Film Festival և այլն։

Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստն է Զառա Ջյանը, պրոդյուսերներն են՝ Զառա Ջյանը, Անի Որսկանյանը, համապրոդյուսերը՝ Սեֆան Ժորդանին:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background