Հայկական էպոսն այլընտրանքային ռոքով․ An Gordonach-ի նոր EP-ն
Written by Ռադիո Հայ on 7th February 2025
2024 թվականի դեկտեմբերին հայ-շոտլանդական An Gordonach խումբը ներկայացրեց իր նոր EP-ն՝ «Daredevils: Tales from Sassoon», որը ոգեշնչված է հայկական ազգային էպոսից՝ «Սասունցի Դավիթ»-ից։
EP-ն բաղկացած է հինգ թրեքից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է էպոսի հերոսական դրվագները՝
The Jealousy of Balthazar
The Rescue of Sanasar
The Adamance of Great Mher
The Struggle of David
The Anguish of Little Mher
An Gordonach-ը ձգտում է վերաիմաստավորել հայկական դյուցազնավեպի կերպարներն ու պատմությունները՝ համադրելով դրանք այլընտրանքային երաժշտության հետ՝ դարձնելով հայկական մշակութային ժառանգությունը ավելի հասանելի ու կենդանի ժամանակակից ունկնդրի համար։