«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը պատվով կներկայացնի Պարգը
Written by Ռադիո Հայ on 17th February 2025
Մայիսին Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը պատվով կներկայացնի Պարգը։
Հայաստանի ներկայացուցիչը ընտրվել է 12 տաղանդավոր հավակնորդների միջից, որոնց անունները հայտարարվել էին նախապես։ Եզրափակիչ համերգի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց մրցութային երգերը՝ պայքարելով պատվավոր ուղեգրի համար։
Հաղթողը որոշվել է Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրիի և հանդիսատեսի ձայների համադրությամբ։