Նվիրեք գիրք, նվիրեք գիտելիք․ փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օր
Written by Ռադիո Հայ on 19th February 2025
Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օրն ընտրվել է ի պատիվ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի, որը ծնվել 1869 թվականի փետրվարի 19-ին։ Նա համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։
Գիրք նվիրելու օրը յուրահատուկ տոն է, որը կոչ է անում մարդկանց կիսվել գրքերով, խթանել ընթերցանությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը։ Տոնի շրջանակներում Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաև բարեգործական ակցիաներ, որոնց շրջանակում գրքեր են նվիրաբերվում դպրոցներին, գրադարաններին։
Այսօր լավագույն առիթն է նվիրելու գրքեր՝ որպես գիտելիքի և զարգացման խորհրդանիշ։