«Anora» ֆիլմը՝ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
Written by Ռադիո Հայ on 28th February 2025
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ, ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը ներկայացված է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 3-ին։
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Անորան, Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է, որը կարող է Մոխրոտի նման ճակատագիր ունենալ։ Նա հանդիպում է ռուս օլիգարխի որդուն, ինչից հետո նրանք ամուսնանում են։ Սակայն, երբ այդ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթն ընդհատվում է՝ հայտնվելով վտանգի տակ. տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու մտադրությամբ։