Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» միջոցառումների շարքը

Written by on 9th April 2025

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է ֆրանսահայ երգիչ և դուդուկահար Լևոն Խոզյանի, Մարսելի կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Ժան-Ժակ Բեդիկյանի և պարուհի Շուշան Ագուջյանի մատուցմամբ համերգ-ներկայացումը։

«Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» միջոցառումների ընթացքում այցելուներին են ներկայացվելու հայկական գորգագործության, երաժշտական ու պարային արվեստները, հայկական խոհանոցը, տեղի են ունենալու Հայաստանին նվիրված գրքերի շնորհանդեսներ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background