«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար Կապանի քաղաքապետարանը չի տրամադրել մշակույթի տունը

Written by on 6th May 2025

Genetic Production-ից տեղեկանում ենք, որ Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել մշակույթի տան տարածքը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար։ Նշվում է, որ խոսքը վճարովի հիմունքներով ցուցադրության մասին է։

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️‼️‼️

Սիրելի կապանցիներ,

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ…

Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան , եւ ցավում ենք նաեւ մեր երկրի համար , որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան …
Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու», – նշված է Genetic Production-ի գրառման մեջ:

Ի դեպ, ընկերությունից հայտնում են, որ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրվելու է Մոսկվա քաղաքում։ Այն ցուցադրվել է նաև եվրոպական տարբեր երկրներում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background