|| ՊՐԵՄԻԵՐԱ | Միշո | վերջի տող ||
Written by Ռադիո Հայ on 20th May 2025
Հայ ռեփեր և դերասան Միքայել Աբրահամյանը, առավել հայտնի որպես Միշո, ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը ստեղծվել է «Վերջի տող» երգի հիման վրա։
Տեսահոլովակը հասանելի է Հայ Թիմի պաշտոնական յութուբյան ալիքում և ժամերի ընթացքում արդեն հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ։ Այս պահին այն մոտենում է 40 հազարի սահմանին՝ վկայելով, որ Միշոն շարունակում է մնալ պահանջված անուն հայկական երաժշտական դաշտում։
Նախքան այս թողարկումը, Միշոն ներկայացրել էր «Ան՝ հույսս» երգը, իսկ դրանից առաջ D’Litte-ի հետ համագործակցության արդյունքում ծնվեց «Թթվածին»-ը՝ մի ստեղծագործություն, որը արագորեն գրավեց լայն լսարանի ուշադրությունը՝ հասնելով միլիոնավոր դիտումների։