Պատմական հաղթանակ. Կաննի La Cinef-ում՝ Հայաստանի համատեղ արտադրության առաջին անիմացիոն ֆիլմի մրցանակը

Written by on 26th May 2025

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը գրավեց պատվավոր երրորդ մրցանակը` ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։

Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Միրզոյանը, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը։

Նշենք, որ «Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) համատեղ արտադրությամբ։

Այս Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից և ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը և հերոսների հետագա ճանապարհորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background