Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ

Written by on 4th June 2025

Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։ Այս մասին գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։

Սա կարող է վկայել նաև այն մասին, որ ադրբեջանական պետությունը, որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանորեն սպանած մարդանման հրեշին, նույն կերպ էլ բացառված չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաև հայկական որևէ հուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ ներգրավելով ժողովրդին։

Այն, ինչը հայկական է, պատկանում է հայ մշակույթին, ենթակա է փոշիացման. այսպես է մտածում ու գործում այն պետությունը, որի մեկ դար էլ չձգվող պատմությունը հնագույն քաղաքակրթությունները ոչնչացնելու պատմություն է։ Հիշենք նաև դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը ևս չի մոռացվել։ Ձեռագիրը նույնն է ու անփոփոխ։

Այս ամենը հստակորեն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ»,-գրել է նա։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background