Մեկ շաբաթ անց էլ արդիական. Բրյունետի TRY-ը շարունակում է տարածվել
Written by Ռադիո Հայ on 20th June 2025
Հայ երգչուհի Բրյունետը ներկայացրել է իր նոր սինգլը՝ TRY, որը միաժամանակ հասանելի է նաև տեսահոլովակի ձևաչափով։ Երգում արտիստը անդրադառնում է ժամանակի արժեքին, արագության զգացողությանը և սեփական ապագան ձևավորելու պատրաստակամությանը։ Բրյունետը երգով կոչ է անում չվախենալ որոշումներ կայացնելուց և գործել՝ նույնիսկ անորոշության պայմաններում։
Երգի տեքստի հեղինակը հենց Բրյունետն է, գործիքավորումը և ձայնային մշակումն իրականացրել է Արթուր Արմենին, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Սոֆիա Օֆիտան։
TRY-ը խոստանում է դառնալ Բրյունետի ստեղծագործական ճանապարհի հերթական նշանավոր աշխատանքը՝ հավատարիմ մնալով նրա երաժշտական ոճին և արտահայտչական անկեղծությանը։