Արվեստի լուռ հսկան․ Մհեր Մկրտչյանը կդառնար 95 տարեկան

Written by on 4th July 2025

Այսօր՝ հուլիսի 4-ին, նշվում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզի) ծննդյան օրը։ Նա ծնվել է 1930 թվականին Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական), և իր հանճարով արժանվույն տեղ է զբաղեցրել հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ։

Մհեր Մկրտչյանը ճանաչվել է ինչպես տրագիկոմիկական, այնպես էլ խորապես դրամատիկ կերպարների վարպետ՝ թողնելով անմոռանալի դերեր «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Նահապետ», «Եռապատիկ ստուգում», «Կտոր մը երկինք» ֆիլմերում և շատ այլ գործերում։ Նրա յուրաքանչյուր կերպար անսահման սեր ու հումանիզմ էր փոխանցում։

Չնայած նրա երկրային կյանքը կարճ տևեց, Մկրտչյանի ժառանգությունը մշտապես ապրում է նրա խաղացած կերպարների, նրա ձայնի ու հայացքի մեջ, որոնք տասնամյակներ շարունակ ապրում են հանդիսատեսի սրտերում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background