«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Written by on 9th July 2025

Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական մշակութային ինքնատիպությունը և ֆրանսիական արվեստի նրբերանգները։ Նախաձեռնությունն ուղղված է՝ հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը, նորարարական լուծումների խթանմանը, ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեության աջակցությանը։

Միջոցառման ընթացքում նախատեսված են՝ ժամանակակից հագուստի ցուցադրություն՝ ոգեշնչված Ազնավուրի արվեստից, համերգային ծրագիր՝ մշակութային հույզերով և երաժշտական արտահայտչականությամբ, ազգային հագուստի ցուցադրություն՝ հայ նորաձևության ժառանգական շերտերի ու ժամանակակից մեկնաբանությունների ներկայացմամբ։

Ցուցադրությունը, միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում է ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

«Ֆրանսիական ռիթմեր» ծրագրի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը և ստեղծագործական ոլորտների զարգացմանը նպաստող նոր հարթակների ձևավորումը՝ միավորելով արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներին։

Ծրագիրը կշարունակվի նաև Վրաստանում և Չեխիայում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background