|| Իվետա Մուկուչյան | «Օդերով» ||
Written by Ռադիո Հայ on 15th July 2025
Գերմանահայ երգչուհի, երգահան Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որը նկարահանված է «Օդերով» երգի հիման վրա։ Երգի խոսքերի հեղինակը Իվետա Մուկուչյանն է, իսկ երաժշտությանը՝ Ա. Չիլլան։
Տեսահոլովակն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Յութուբում դիտումներն անցել են 20 հազարը, իսկ մեկնաբանություններից հասկանում ենք, որ երգչուհու նոր գործը ընդունվել է լսարանի կողմից։