«Սարոյանական գույներ․ բառերից անդին»
Written by Ռադիո Հայ on 3rd September 2025
Սարոյանական օրերի մեկնարկը կտրվի Գրականության և արվեստի թանգարանում բացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրությամբ։
Սեպտեմբերի 5-ից ԳԱԹ-ն իր դռները նորովի կբացի հանրության առաջ՝ նոր ցուցասրահով և նոր ձևաչափով։
ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
⌛ Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։
️ Մուտքը՝ ցուցադրության տոմսով։