|| ՊՐԵՄԻԵՐԱ | Իվետա Մուկուչյան | «Այ Այ Այ » ||
Written by Ռադիո Հայ on 24th September 2025
Գերմանահայ երգչուհի, երգահան Իվետա Մուկուչյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Այ Այ Այ » երգի հիման վրա։ Տեսահոլովակում Իվետան փայլում է իր սեքսուալ և գրավիչ կերպարով։ Ինչպես միշտ երգչուհին հանդես է գալիս իր յուրահատուկ ոճով։
«Այ Այ Այ » երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:
Ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ և հարյուրավոր մեկնաբանություններ՝ ցուցադրելով երկրպագուների մեծ հետաքրքրությունը երգչուհու նոր թողարկման նկատմամբ։