«Brave Heart»-ը՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի ամենադիտված տեսահոլովակը YouTube-ում

Written by on 10th November 2025

Հայաստանի պատվիրակ Ալբերտի ներկայացրած երգը՝ ավելի քան 360 հազար դիտումով, այս պահին առաջին տեղում է մրցույթի մասնակից երկրների հոլովակների շարքում։

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այժմ YouTube հարթակում հրապարակված տեսահոլովակների շարքում Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Brave Heart» երգի տեսահոլովակը գրանցել է առաջատար դիրք՝ մոտ 360 հազար դիտումով։

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 80 հայտ։ Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից կազմված փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։

Երգարվեստի հանդեպ իր սերը Ալբերտը սկսել է դրսևորել վեց տարեկանում։ Նա Եվրատեսիլի հավատարիմ երկրպագու է 2018 թվականից, իսկ վերջին երեք տարիներին նպատակաուղղված աշխատում է իր երազանքը իրականություն դարձնելու համար՝ մասնակցել Մանկական Եվրատեսիլին։

«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթը այս տարի կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին՝ «Միավորված երաժշտությամբ» (United by Music) կարգախոսի ներքո։

https://www.youtube.com/watch?v=i4Wop4GSbhk


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background