Հայոց գեղագրությունը ժամանակակից արվեստի շրջանակներում

Written by on 19th November 2025

Նոյեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Մալայանը կխոսի հայոց տառարվեստի մշակույթի, դրա արմատների, գեղագիտական արժեքի և ժամանակակից մեկնաբանությունների մասին։

Կքննարկվեն նաև գեղագրության և ազգային ինքնության փոխադարձ կապը, ինչպես նաև Մալայանի ստեղծագործական փորձն ու հայ գրի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցումները։

Հանրային դասախոսությանը կարող են մասնակցել արվեստի, դիզայնի, պատմության և մշակույթի սիրահարները։

Մուտքն ազատ է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background